Մոսկվայում բլոգերի ծննդյան երեկույթի ժամանակ չոր սառույցից ստացած այրվածքներից 2 մարդ է մահացել, ևս 2-ի վիճակը ծանր է (տեսանյութ)

01:44 • 29.02.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բաղնիք-ակումբում երեկույթի ժամանակ 2 մարդ է մահացել, ևս 2-ը ծանր վիճակում են: Այս մասին հայտնում է RT-ն:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ռուս բլոգեր Եկատերինա Դիդենկոն, որը Instagram-ում մոտ 1 միլիոն հետևորդ ունի, նշել է իր ծննդյան տարեդարձը:

Նշվում է, որ վերջինիս ընկերները անակնկալ անելու նպատակով ակումբի լողավազանում մոտ 25 կգ չոր սառույց են լցրել, ինչի հետևանքով երեկույթի մասնակիցները, այդ թվում Դիդենկոյի ամուսինը, լողալու ընթացքում լրջագույն քիմիական այրվածքներ են ստացել:

Շտապօգնության աշխատակիցներին չի հաջողվել փրկել նրանցից 2-ի կյանքը: Եվս 2-ը, որոնց թվում է նաև բլոգերի ամուսինը, ծանր վիճակում տեղափոխվել են բուժկենտրոն և այժմ վերակենդանացման բաժանմունքում են:

Տեղի ունեցածի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ: