Բաշինջաղյան փողոցի բնակարաններից մեկում կախված վիճակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 29-ին, ժամը 17:35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 163 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ԱԻՆ ՓԾ Աջափնյակի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ԱԻՆ հոգեբանական խումբը՝ հոգեբանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Փրկարարներն ու ոստիկանները նշված տան լոգարանում խողովակից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 32-ամյա Էդգար Մ.-ի դին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածին այդ վիճակում հայտնաբերել է քույրը:










