Թբիլիսի–Երևան 2 չվերթի չեղարկումը կապված է բացառապես Georgian Airways և Armenia Aircompany ընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ. դեսպանատուն

14:47 • 29.02.20

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թբիլիսիից դեպի Երևան Georgian Airways և Armenia Aircompany ավիաընկերությունների այսօր նախատեսված չվերթների չեղարկումը կապված է այդ ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։

«Տեղեկացնում ենք, «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։

Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի»,– ասվում է հայտարարությունում։

Tert.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Թբիլիսիից Երևան նույն ժամին պետք է թռիչք կատարեին Georgian Airways և Armenia Aircompany ընկերությունների ինքնաթիռները, սակայն երկու չվերթներն էլ չեղարկվել են: