ԱՄՆ-ում պայմանագիր է ստորագրվել մի շարք երկրների` այդ թվում Վրաստանի և Ուկրաինայի համար Javelin համալիրներ արտադրելու վերաբերյալ

14:31 • 29.02.20

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը (Պենտագոն) պայմանագիր է ստորագրել Raytheon - Lockheed Martin ընկերությունների խմբի հետ մի շարք երկրների` այդ թվում Ուկրաինայի համար Javelin հակատանկային հրթիռային համալիրների արտադրության համար, հայտնում է defense.gov կայքը: 

Պենտագոնի տեղեկությունների համաձայն` Raytheon - Lockheed Martin-ը Javelin համալիրներ կարտադրի նաև Ավստրալիայի, Վրաստանի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Իռլանդիայի, Քաթարի, Լիտվայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Էստոնիայի համար:

Համալիրները կարտադրվեն ԱՄՆ Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում: Նախատեսվում է, որ արտադրությունը կավարտվի 2020 թվականի հունիսի 25-ին:

Պայմանագիրն ուժի մեջ կմնա մինչև 2024 թ. փետրվարի 29-ը: