Տեղեկատվական դաշտում փորձում են «Մարտի 1»-ի և Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործը նույնացնել և «Մարտի 1»-ի բոլոր իրադարձություններն ու հետևանքները վերագրել ՀՀ երկրորդ նախագահին. Փաստաբան (տեսանյութ)

14:18 • 29.02.20

Տեղեկատվական դաշտում փորձ է արվում «Մարտի 1»-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործը նույնացնել և «Մարտի 1»-ի բոլոր իրադարձություններն ու հետևանքները վերագրել Քոչարյանին: Այս մասին «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ընթացքում հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նրա խոսքով՝ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ««Մարտի 1»-ի գործը ըստ էության և ամբողջ ծավալով բացահայտված է», վերջնականապես ազդարարվեց «Մարտի 1»-ի վրա քող նետելու պետական քաղաքականությունը:

««Մարտի 1-ի» գործը բազմադրվագ է: Առավել քաղաքական կատեգորիա է, իսկ դրա տակ ենթադրվում են մի քանի քրեական գործեր, որոնցից մեկն ու ոչ էականը սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող քրեական գործն է»,-ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում: