4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հավաքներ են անցկացվել

03:06 • 29.02.20

Փետրվարի 27-ին և 28-ին անցկացվել են 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերի ավտոմատ կառավարման համակարգերի կենտրոնների պետերի երկօրյա հավաքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անձնակազմի տեսական գիտելիքներն ու մասնագիտական գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով ուսուցանվել են կապի համակարգի հնարավորություններն ու խնդիրները, ներկայացվել համակարգչային տեխնիկայի շահագործման, սպասարկման և ծրագրային ապահովման կանոնները: