МСМ News-ը կեղծ տեղեկություն է հրապարակել Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին
МСМ News-ը կեղծ տեղեկություն է հրապարակել Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին:
Տեղեկության մեջ նշվել է, որ բարձրաստիճան հոգևորականների փորձաքննության արդյունքները դրական են եղել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հռոմի պապը երրորդ օրն անընդմեջ չեղարկում է իր մասնակցությունը պատարագներին և այլ կարևոր պաշտոնական միջոցառումներին:
Ավելի ուշ տարածվել է վերոնշյալ տեղեկությունը հերքող լուրն առ այն, որ Հռոմի պապի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին լուրը կեղծ է եղել: Բրիտանական The Independent պարբերականը հայտնել է, որ իր կայքէջը կոտրել են և կեղծ տեղեկություն հրապարակել:










