Իլոն Մասկի Starship տիեզերանավի նախնական տարբերակի փորձարկումը ձախողվել է

17:46 • 29.02.20

Ամերիկյան Տեխան նահանգում հայտնի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող SpaceХ ընկերության Starship տիեզերանավի նախնական տարբերակի փորձարկումը ձախողվել է, հայտնի է դառնում Twitter սոցիալական կայքում NASASpaceFlight էջի հրապարակումից: 

Յութուբյան ուղիղ հեռարձակման ժամանակ Starship SN1-ի նախատիպը մասերի է բաժանվել:

Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է տեսանյութում, փորձարկումների ընթացքում նախատիպը լիցքավորվել է հեղուկ ազոտով: Արդյունքում Starship SN1-ի ստորին հատվածը պայթել է, իսկ դրա մնացորդները մոտ 10-20 մետր բարձրությամբ վեր են թռել: