Իդլիբում սիրիական կառավարական զորքերի կողմից հրետակոծության հետևանքով 1 թուրք զինծառայող է զոհվել, ևս 2-ը տուժել են
Սիրիական Իդլիբում կառավարական ուժերի կողմից իրականացրած հրետակոծության հետևանքով 1 թուրք զինծառայող է զոհվել, վիրավորվել են 2-ը: Այս մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը՝ հղում տալով Թուրքիայի Պաշտպանության նախարարությանը:
«Իդլիբում հրադադարն ապահովող մեր զինվորականների ուղղությամբ ռեժիմի կողմից տեղի ունեցած հրետակոծության հետևանքով զոհվել է մեր մարտական ընկերը, ևս 2-ը վիրավորվել են»,- RT-ի փոխանցմամբ՝ ասվում է հրապարակման մեջ:
Հաղորդվում է, որ Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել:
Ավելի վաղ Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:










