Թրամփի վարչակազմը նոր ճանապարհորդական սահմանափակումներ է հայտարարել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

23:59 • 29.02.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքին:

Ինչպես փոխանցում է CNN-ը, Թրամփը նշել է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդը «50-ն անց կին էր, որը գտնվում էր բժշկական տեսանկյունից բարձր ռիսկային գոտում»:

Վաշինգտոնի առողջապահության ոլորտի պաշտոնյաները կորոնավիրուսից մահացության դեպքի մասին հաղորդել էին նախագահ Թրամփի մամլո ասուլիսից մոտ մեկ ժամ առաջ:

Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է ճանապարհորդության նոր սահմանափակումների մասին՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Փենսը հայտնել է Իրանից ուղևորությունների սահմանափակման մասին՝ բացառելու համար ցանկացած արտասահմանցու մուտքը երկիր, որը վերջին 14 օրում եղել է Իրանում:

Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները հորդորում են քաղաքացիներին չայցելել Իտալիայի և Հարավային Կորեայի որոշ շրջաններ, որտեղ տարածում է գտել կորոնավիրուսը: