ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն 14 ամսվա ընթացքում զորքերն ամբողջովին դուրս կբերեն Աֆղանստանից

18:39 • 29.02.20

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն 14 ամսվա ընթացքում զորքերն ամբողջովին դուրս կբերեն Աֆղանստանից, հայտնի է դառնում համատեղ հռչակագրից, որի տեքստը հրապարակել է Tolo News հեռուստաալիքը:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը պետքարտուղար Մայք Պոմպեոյի անունից հայտնել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է փետրվարի 29-ին պայմանագիր կնքել «Թալիբան» շարժման հետ:

«ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները և կոլաիցիան ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև համաձայնագրի կնքումից հետո 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից դուրս կբերեն մնացած ուժերը»,- ասվում է հռչակագրի տեքստում:

Հայտարարության մեջ նաև նշվում է,որ ԱՄՆ-ն «Թալիբան» շարժման հետ համաձայնությունից հետո Աֆղանստանում զորքերի թիվը կնվազեցնի` հասցնելով 8600 –ի: