Միացյալ Նահանգները համաձայնության է եկել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ. կողմերն այսօր համաձայնագիր կստորագրեն
ԱՄՆ-ն Աֆղանստանում բռնության մակարդակի նվազման մասին համաձայնություն կկնքի «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչների հետ, որին ներկա կլինի պետքարտուղար Մայք Պոմպեոն: Այս մասին ասվում է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան մամուլի ծառայությամբ տարածված հայտարարությունում, գրում է ТАСС-ը:
«Շուտով իմ հրամանով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ներկա կլինի «Թալիբանի» ներկայացուցիչների հետ համաձայնության ստորագրմանը, այդ ընթացքում Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Աֆղանստանի կառավարության հետ համատեղ հայտարարությամբ հանդես կգա»,- ասվում է հրապարակման մեջ,-«Եթե «Թալիբանը» և Աֆղանստանի կառավարությունը հետևեն պայմանավորվածությանը, մենք Աֆղանստանում պատերազմի դադարեցման և մեր զինվորների վերադարձի համար ճանապարհ կբացենք»:
Նախատեսվում է, որ համաձայնությունը կստորագրվի փետրվարի 29-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում:










