ԱՄՆ-ը նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով անորոշ ժամանակով հետաձգել է Հարավարևելյան Ասիայի երկրների հետ սպասվելիք համաժողովը

05:41 • 29.02.20

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի և ԱՄՆ հատուկ համաժողովը, որը պետք է մարտին անցկացվեր Լաս Վեգասում, անորոշ ժամանակով հետաձգվել է նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով, գրում է ТАСС-ը:

Փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողներին բացասական պատասխան էր տվել՝ պատասխանելով այն հարցին, թե վիրուսի տարածումը կազդի՞ արդյոք համաժողովի անցկացման վրա: 

«Մենք աշխատում ենք համաժողովը մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում անցկացնելու համար»,- ասել էր նա:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ համաժողովը պետք է տեղի ունենար մարտի 14-ին: