Լուսավոր Հայաստանը չեղարկել է «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին մասնակցությունը. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնում է, որ կուսակցությունը չեղարկել է «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին մասնակցությունը:
«Սիրելի ընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, քանի որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության դեպք, Լուսավոր Հայաստան կուսակցությունը որոշել է չեղարկել լայն կազմով Մարտի 1-ին ժամը 12:30, սրբ. Սարգիս եկեղեցում Լուսավոր Հայաստան կուսակցության խնդրանքով նախատեսված 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին մասնակցությունը»,- գրել է Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս չեղարկել է «Մարտի 1-ին» զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։










