Լուվրը փակ կլինի կորոնավիրուսի հարցով խորհրդակցության պատճառով

22:14 • 01.03.20

Լուվրի մամլո ծառայություից հայտնել են, որ մարտի 1-ին թանգարանը չի բացել դռներն այցելուների համար: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով թանգարանի թվիթերյան հաղորդագրությունը:

Ինչպես նշվում է, թանգարանը փակ է արտահերթ խորհրդակցության պատճառով, որում Լուվրի աշխատակիցները կքննարկեն առողջապահության ոլորտին առնչվող հարցերը և կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Լուվրի փակման մասին հրահանգն արձակվել է ֆրանսիացի նախարարների հետ համաձայնեցնելուց հետո:

 «Ներողություն ենք խնդրում անհարմարություն պատճառելու համար»,- հավելել են մամլո ծառայութունից:

Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է մոտ հարյուր մարդ: