Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու 07-ը. կա վիրավոր. Shamshyan.com

21:28 • 01.03.20

Փետրվարի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 59 շենքի հետնամասում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 29-ամյա Մկրտիչ Հ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 35 CT 953 համարանիշի և 36-ամյա Ավետիք Ա.-ի վարած BMW մակնիշի 36 MO 651 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Մկրտիչ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: