Ավելի քան 36 000 փախստական հատել է Թուրքիայի և ԵՄ-ի միջև սահմանը

01:23 • 01.03.20

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ 36 776 փախստական հատել է Թուրքիայի և ԵՄ-ի միջև սահմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: 

Հիշեցնենք, որ Թուրքիան բացել է Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները սիրիացի փախստականների համար: Ինչպես հայտնի է` Թուրքիայի տարածքում գտնվում է շուրջ 3,6 միլիոն փախստական: