Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

11:12 • 02.03.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասված է որոշման տեքստում։

Մանե Գևորգյանը մինչ այդ աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող: 

Ավելի վաղ Մանե Գևորգյանը ՍիվիլՆեթի հանձնարարությունների գծով խմբագիրն է եղել:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը հունվարի 9-ին ազատվել էր վարչապետի խոսնակի պաշտոնից։

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ», - Ֆեյսբուքում գրել էր Կարապետյանը։