ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի հետևանքով մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել

10:18 • 02.03.20

Ըստ պաշտոնական տվյալների՝ ԱՄՆ Վաշինգտոն նահանգում նոր կորոնավիրուսի հետևանքով մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել, գրում է The New York Times-ը:

«Ստացվել են COVID-19 թեստերի արդյունքները. չորս COVID-19-ի դեպքեր են հաստատվել Քինգ շրջանի բնակիչների մոտ: Այս չորս նոր դեպքերը ներառյալ, Քինգ շրջանում դեպքերի ընդհանուր թիվը կազմում է տասը: Այսօր մահվան ևս մի դեպք է գրանցվել, ինչի հետևանքով COVID-19-ից Քինգ շրջանում մահացությունների ընդհանուր թիվը հասել է երկուսի»,- ասված է շրջանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Շաբաթ օրը Վաշինգտոն նահանգի առողջապահության նախարարությունը հայտնել էր ԱՄՆ-ի տարածքում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահվան դեպքի մասին: Մահացածը 50-ամյա տղամարդ էր։ Դրանից հետո նահանգապետ Ջեյն Ինսլին կորոնավիրուսի արագ տարածման և երկրում դրանով պայմանավորված մահվան առաջին դեպքի արձնագրման ֆոնին նահանգում արտակարգ դրություն էր հայտարարել:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է: Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք: