Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հատել է 3000-ի շեմը, ախտահարվածները 88 000-ից ավելի են

17:31 • 02.03.20

Կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում մահացածների թիվը հատել է 3000-ի շեմը, հաղորդում է theguardian.com կայքը՝ հավելելով, որ ախտահարվածներն այժմ 88 000-ից ավելի են:

Վարակը տարածվել է աշխարհի ավելի քան վաթսուն երկրում:

Համաճարակի օջախը Չինաստանն է, որտեղ զոհվել է 2912 մարդ: Մահացության բարձր ցուցանիշով հաջորդում է Իրանը՝ 54 դեպք, որին հաջորդում է Իտալիան: Այնտեղ այժմ կա 1700 վարակակիր:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: