ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Գորբաչովին ծննդյան օրվա կապակցությամբ
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի ծննդյան տարեդարձը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Այսօր մենք շնորհավորում ենք նախագահ Գորբաչովին ծննդյան օրվա կապակցությամբ և նրան առողջություն ու երջանկություն ենք մաղթում»,-գրել է դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Ռեբեկա Ռոսսը:
Գրառմանը կցվել են լուսանկարներ, որտեղ պատկերված են Գորբաչովն ու ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը:
Գորբաչովն այսօր` մարտի 2-ին դարձավ 89 տարեկան:










