Հայտնի են «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» կողմից հայտարարված պատմագիտական հետազոտությունների իրականացման մրցույթի հաղթողները

17:15 • 02.03.20

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» Մինասյան կենտրոնը 2019 թվականի նոյեմբերին հայտարարել էր պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընտրության մրցույթ։ Մարտի 2-ին «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» ամփոփել է պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի գնահատման փուլը։

6 երկրից ներկայացված 54 բարձրակարգ ու խիստ ուշագրավ թեմաներից հիմնադրամն ընտրել է պատմագիտական հետազոտությունների իրականացման հետևյալ հայտերը.

 

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» շնորհակալություն է հայտնում այն մասնակիցներին, որոնց հայտերը չընդգրկվեցին վերջնական ցուցակում և տեղեկացնում, որ ապագայում կլինեն գիտական հետազոտությունների իրականացման և հիմնադրամի հետ գործակցության նոր հնարավորություններ։

Հավատարիմ մնալով հիմնադրամի առջև դրված նպատակներին՝ «Մինասյան» կենտրոնը կշարունակի պատմաբանների համայնքին պատմագիտության ֆունկցիոնալ կարևորության մասին լրացուցիչ ազդակ հաղորդելը, մեր ժողովրդի անցած պատմական հետագծի և հատկապես 20-րդ դարի առանձին դրվագների քննական վերաիմաստավորումը։ Կենտրոնի հետազոտությունների հիմնական նպատակը պատմության նորովի ուսումնասիրության միջոցով Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ուղիներ գտնելն է։ Կենտրոնը մտադիր է ուսումնասիրությունների շնորհիվ նաև խթանել ժամանակակից հայոց պատմության վերաբերյալ հանրային քննարկումների և գիտական բանավեճի ծավալումը։