Իդլիբի երկնքում թուրքական կործանիչները հսկայական սիրտ են նկարել

20:21 • 02.03.20

Սիրիայի երկնքում F-16 թուրքական կործանիչները հսկայական սիրտ են նկարել: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» լրատվականը:

«Թուրքերն արդեն բացահայտ ծաղրում են բոլորին` Իդլիբի երկնքում սրտեր նկարելով, երբ վերադառնում են առաջադրանքից: Նրանց  ամենևին էլ չի անհանգստացնում Սիրիայի փակ երկինքը: «Ճանճն էլ չի անցնի այստեղով» սկզբունքն արդեն անցյալում է: Պետք է այլ բան մտածել»,-հայտարարել է սիրիացի բլոգեր Էլ-Մյուրիդը:

Ավելի վաղ սիրիական իշխանությունները որոշել էին արգելել թռիչքներն Իդլիբի նահանգի վրայով: Այս քայլը պատասխան էր երեկ` մարտի 1-ին թուրքական ուժերի կողմից երկու սիրիական կործանիչների խոցմանը:

Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: