Ե՛վ ՌԴ–ն, և՛ Թուրքիան ցանկանում են իրենց ազդեցությունը մեծացնել Մերձավոր Արևելքում․ սիրիական Իդլիբում իրավիճակը կարող է ավելի սրվել․ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյան (տեսանյութ)
Տեղի ունեցավ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսն անդրադառնում է Սիրիայի Իդլիբ նահանգում ծավալվող իրադարձություններին։ Թուրքագետը նկատեց, որ Ե՛վ ՌԴ–ն, և՛ Թուրքիան ցանկանում են իրենց ազդեցությունը մեծացնել Մերձավոր Արևելքում․ սիրիական Իդլիբում իրավիճակը կարող է ավելի սրվել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը կիրակի տեղեկացրել է, որ Իդլիբի երկնքում երկու սիրիական Սու-24 կործանիչ է խոցվել: «Ոչնչացվել է երկու ՀՕՊ համակարգ, որոնցից մեկը խոցել էր մեր անօդաչու թռչող սարքը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին պատկանող երկու Սու-24 ինքնաթիռ է խոցվել, որոնք հարձակում էին իրականացնում մեր օդանավերի ուղղությամբ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ:
Անկարայից չեն մասնավորեցրել, թե ում կողմից են հասցվել հարվածները սիրիական բանակի նպատակակետերի ուղղությամբ: Այսօր ավելի վաղ սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությունը հայտնել էր, որ «թուրքական ուժերը կառավարական բանակի երկու ինքնաթիռ են խոցել Իդլիբ նահանգում»:
Մանրամասները՝ տեսանյութում։










