Եթե այս որոշման արդյունքում անկառավարելի համաճարակ լինի, ո՞վ է պատասխան տալու․ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»–ի աշխատակիցների ակցիան՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման դեմ (տեսանյութ)

12:26 • 02.03.20

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»–ի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում ԱԺ դիմաց։ Նշենք, որ այս պահին ԱԺ–ում ընթանում է Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկումը՝ «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով:

Նշենք նաև, որ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»–ի աշխատակիցները դեմ են կենտրոնի՝ ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու որոշմանը։

Աշխատակիցները նշեցին, որ եթե այս որոշման արդյունքում անկառավարելի համաճարակ լինի, ո՞վ է պատասխան տալու։

Մանրամասները՝ տեսանյութում։