Ֆիլիպիններում զինված տղամարդն առևտրի կենտրոնում 30 մարդ է պատանդ վերցրել (տեսանյութ)

10:11 • 02.03.20

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում զինված անձը պատանդ է վերցրել 30 մարդու, հայտնում է ria.ru-ն՝ ոստիկանությանը հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել առևտրի կենտրոններից մեկում: Նախքան մարդկանց պատանդ վերցնելը տղամարդը կրակ է բացել: Ըստ որոշ տվյալների՝ կան մեկ վիրավոր:

Աղբյուրը մանրամասնում է, որ նա առևտրի կենտրոնի անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներից է: Բոլոր պատանդները կենտրոնի աշխատակիցներ են:

Այժմ ոստիկանությունը բանակցում է տղամարդու հետ: