Թուրքիայի կողմից ԵՄ «դռները բացելուց» հետո սահմանը հատել է ավելի քան 100 000 փախստական (լուսանկարներ)

09:51 • 02.03.20

Թուրքիայի կողմից Եվրոպական Միության հետ սահմանը բացելուց հետո, այն հատել է ավելի քան 100 000 փախստական: Այս մասին մարտի մեկին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Պաշտոնյան տվյալները հրապարակել է Twitter սոցիալական կայքի իր պաշտոնական էջում:

«19:40-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 20:40) Էդիրնով մեր երկիրը լքող փախստականների թիվը 100 577 է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ թուրքական ՆԳՆ հայտնել էր, որ Էդիրնի շրջանում սահմանը հատել է 76 358 մարդ և ուղևորվել Հունաստանի և Բուլղարիայի ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Թուրքիայի իշխանությունները սիրիացի փախստականների համար բացել են Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները, ինչի հետևանքով սահմաններին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տասնյակ հազարավոր սիրիացի և այլազգի փախստականներ հավաքվել են Թուրքիայի ՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմաններին: Նրանք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, ինչպես նաև փորձել են կտրել փշալարերը:

Խոսքը մոտ 30 000 փախստականի մասին է, որոնք սահմանային անցակետերի մոտ են հավաքվել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «բացել է դռներն» ու երկրում գտնվող չորս միլիոն փախստականներին Թուրքիան լքելու հնարավորություն տվել:

Հունաստանի ոստիկանությունը փակել է սահմանն ու արցունքաբեր գազ կիրառել սահմանը հատել փորձողների նկատմամբ: Նմանատիպ իրավիճակ է նաև Բուլղարիայի հետ սահմանին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ այլևս չեն սահմանափակի փախստականների տեղաշարժը՝ այդպիսով չեղարկելով ԵՄ-ի հետ կնքած բազմամիլիարդանոց համաձայնագիրը, որով երկիրը պետք է զսպեր փախստականների ներհոսքը դեպի Եվրոպա:

Թուրքիայի որոշումը կապված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Սիրիայում Թուրքիայի շահերի առաջխաղացմանը չաջակցելու հետ:

 

Migrants pictured gathered on the buffer zone on the Greece-Turkey border this morning. Erdogan said he had 'opened the doors' following the killing of 34 Turkish troops in Northern Syria by the Russian-backed regime

Migrants pictured in a makeshift tent as the wait in the buffer zone between Greek Kastanies and Turkish Pazarkule today

Rows of migrants pictured trudging through fields asthey walk to reach Pazarakule at the Turkish border with Greece

Migrants brandish their fists as they come up against barbed wire at the Turkey-Greece border today

Migrants shout and appear to be preparing to throw objects at Turkey's northwest border post with Greece today

An estimated 30,000 migrants gathered at checkpoints after Turkey’s president claimed to have ‘opened the doors’ to allow as many as 4 million asylum seekers to leave the country

Women and children pictured on the beach near Skala Sykamineas, Lesbos, after crossing the Aegean last night

A woman holds her toddler after making the dangerous crossing to the Greek island of Lesbos early this morning

A migrant carries bags as he walks towards the Meritsa river, Turkey, in an attempt to enter into Greece

Migrants stumble through a frozen field this morning as they head towards the Pazarkule Turkish border post with Greece

Migrants, including women and children, pictured carrying their possessions as they walk to the Pazarkule border today

Migrants pictured carrying their children as they walk on railways toward Meritsa river, near Edirne, to take a boat to attempt to enter Greece this morning