Ուկրաինական ռադայի պատգամավորը հայտարարել է Մոսկվայի վրա ատոմային ռումբ նետելու ցանկության մասին

23:39 • 02.03.20

Ուկրաինական ռադայի պատգամավոր Նիկիտա Պոտուրաևը «Укринформ» հեռուստաընկերության եթերում ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինան չի կարող ատոմային ռումբ նետել Ռուսաստանի վրա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Ելույթ ունենալով Դոնբասի և Ղրիմի համար ուկրաինական նոր հեռուստաալիքի հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ, խորհրդարանականը եզրակացրել է, որ Մոսկվան  «ռադիոէլեկտրոնային պայքար» կսկսի Կիևի հեռարձակման դեմ:

«Մենք ատոմային ռումբ դեռևս չունենք, որպեսզի նետենք Մոսկվայի վրա, իսկ դա ամենաարդյունավետ միջոցն է այս խնդիրը մեկընդմիշտ լուծելու»,-հայտարարել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ղրիմը հանրաքվեի միջոցով Ռուսաստանին միացվեց 2014թ.: