Էկվադորում բանտարկյալները ուղղիչ հաստատության ներքին բակը լողավազանի են վերածել (տեսանյութ)

06:40 • 03.03.20

Էկվադորում «Տուրի» բանտի բանտարկյալները դրենաժային համակարգը վնասելու միջոցով ներքին բակը լողավազանի են վերածել, գրում է La Republica-ն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանք լողում, բասկետբոլի զամբյուղից նետվում ջուրը, վոլեյբոլ խաղում, ընդ որում՝ բանտապահներ կադրերում չեն երևում:

Ինչպես հայտնել է այդ նահանգի ղեկավար Ասուայ Քսավյե Մարտինեսը, նման երևույթներն անթույլատրելի են, իսկ հաստատվելու դեպքում ուղղիչ հաստատության աշխատակազմին պատժամիջոցներ են սպառնում: Իր հերթին՝ բանտի ղեկավարությունը հաստատել է, որ դեպքն իրապես տեղի է ունեցել:

Միևնույն ժամանակ, բանտարկյալների հարազատները հայտնել են, որ աջակցում են իրենց մտերիմների որոշմանը, քանի որ այդ շրջանում օդի բարձր ջերմաստիճանն անտանելի է, իսկ բանտերում մեծ թվով մարդիկ են պատիժ կրում: