Չեխիայում կորոնավիրուսով վարակման 4-րդ դեպքն է գրանցվել. COVID-19-ով վարակման առաջին դեպքերն են հաստատվել Մարոկկոյում և Թունիսում
Նոր տեսակի կորոնավիրուսը շարունակվում է տարածվել աշխարհում: COVID-19-ով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Մարոկկոյում և Թունիսում, գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդել է Մարոկկոյի առողջապահության նախարարությունը, վարակված քաղաքացին բնակվում է Իտալիայում: Թունիսի բնակիչն իր հերթին այցելել է Իտալիա, սակայն վերադարձել հայրենիք:
Չեխիայում այս վիրուսով վարակման 4-րդ դեպքն է գրանցվել: Հաղորդվում է, որ հոսպիտալացվածը 53-ամյա կին է, որը վերադարձել է Իտալիայի հյուսիսից:
Իտալիան կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշով եվրոպական երկրների թվում առաջատարն է: Երկրում 1694 մարդ վարակվել է վիրուսով:
Ընդհանուր առմամբ ԱՀԿ տվյալներով կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են գրանցվել աշխարհի 65 երկրներում:










