Պաղեստինի իշխանությունները հայտարարել են Բեթղեհեմը զբոսաշրջիկների համար փակելու մասին
Պաղեստինյան իշխանությունները շաբաթ հայտարարել են նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով Բեթղեհեմ քաղաքը զբոսաշրջիկների և ուխտագնացների համար փակելու մասին: Կառավարության այս որոշման մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով պաղեստինյան աղբյուրին:
Ինչպես հաղորդվում է, Բեթղեհեմն ամբողջովին փակ է մուտքի և ելքի համար՝ բացառությամբ արտակարգ դեպքերը: Չեղարկվում են զբոսաշրջային ամրագրումները Պաղեստինի բոլոր հյուրոնոցներում, այդ թվում և Բեթղեհեմի: Անվտանգության ծառայություններին հրահանգվել է իրավական միջոցներ ձեռնարկել նրանց նկատմամբ, ովքեր կխախտեն կարանտինը:
Բեթղեհեմի Սուրբծննդյան տաճարը, որն աշխարհի ամենից շատ այցելվող սրբավայրերից մեկն է, իշխանությունների որոշմամբ փակվել էր դեռ մարտի 5-ին:
Իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել խուճապի չմատնվել և հետևել առողջապահության նախարարության խորհուրդներին, մասնավորապես՝ խուսափել ողջունելիս ձեռքսեղմումից և համբուրվելուց:










