ԱՄՆ Պետքարտուղարությունը կորոնավիրուսի պատճառով բարձրացրել է Ադրբեջան և Թուրքմենստան ուղևորության վտանգավորության մակարդակը

15:20 • 07.03.20

ԱՄՆ Պետքարտուղարությունը ամերիկացիների համար բարձրացրել է Ադրբեջան և Թուրքմենստան ուղևորության վտանգավորության մակարդակը և հասցրել այն երեքի, հայտնում է Reuters գործակալությունը` հղում տալով երկրի գերատեսչության մամուլի ծառայության տարածած հայտարարություններին: 

«COVID-19 բռնկման հետևանքով վերանայել ուղևորությունը դեպի Ադրբեջան և այդ երկրի կառավարության կողմից ընդունված պատասխան միջոցառումները»,- ասվում է փաստաթղթերից մեկում:

Նշվում է, որ վիրուսով վարակման հիմնական սպառնալիքը գալիս է Իրանին հարակից շրջաններից: Բացի այդ, «Ադրբեջանում բժշկական ծառայությունները չեն համապատասխանում ԱՄՆ չափանիշներին, որոշ շրջաններում բազային բժշկական պարագաներն անգամ կարող են հասանելի չլինել»:

Նման ևս մի փաստաթուղթ հրապարակվել է այն քաղաքացիների համար, որոնք պատրաստվում են Թուրքմենստան ուղևորվել: