Չինաստանում հյուրանոցի շենք է փլուզվել (տեսանյութ)
Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում փլուզվել է Xinjia Express հյուրանոցի շենքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Ինչպես հաղորդվում է, միջադեպը տեղի է ունեցել Ցյուանչժոու քաղաքային շրջանի Լիչեն համայնքում տեղի ժամանակով 19:15-ին (երևանյան 15:15): Նախնական տվյալներով՝ փլատակների տակ կարող է մոտ 70 մարդ գտնվել:
Երևանյան ժամանակով 16:00-ի դրությամբ հաջողվել է փրկել 28 մարդու: Զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Փլուզման պատճառը ևս չի նշվում:
Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: Դրանց մասնակցում են շուրջ 150 փրկարարներ:
#BREAKING: A hotel building collapsed in Quanzhou, SE China's Fujian at around 7 pm Saturday, trapping an unknown number of people under it. So far 16 people have been rescued. Rescue work remains underway. pic.twitter.com/rK7tEagQvV
— People's Daily, China (@PDChina) March 7, 2020










