Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 716-ի, Շվեդիայում` 160-ի, Բելգիայում` 169-ի

18:23 • 07.03.20

Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել 716-ի, Շվեդիայում` 160-ի, Բելգիայում` 169-ի, հայտնում  է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրների առողջապահական գերատեսչությունների տարածած հայտարարություններին:

Հայտնի է, որ Ֆրանսիայում վարակման 716 դեպքերից 11-ը մահվան ելքով են ավարտվել: Երկրում վարակակիրների թիվը առնվազն մեկ օրում ավելացել է 100-ով:

Շվեդիայում  վարակման 160 դեպքից ավելի քան 100-ը Ստոկհոլմում է գրանցվել:

Բելգիայի առողջապահության դաշնային ծառայությունից հայտնել են, որ ուրբաթ օրը 771 հոգի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ է անցել, որոնցից 60-ի մոտ հաստատվել է հիվանդությունը: 771-ից 40 դեպք գրանցվել է Ֆլանդրիայում, 5-ը` Բրյուսելում, 15-ը` Վալոնիայում: Այս պահին Բելգիայում հայտնաբերվել COVID-19-ով վարակման 169 դեպք:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։