Չինաստանում փլուզված հյուրանոցը կարանտինային էր. փլատակների տակ ավելի քան 40 մարդ է մնացել

21:18 • 07.03.20

Չինաստանի Ֆուցզյան նահանգում փլուզված հյուրանոցի փլատակների տակ դեռևս ավելի քան 40 մարդ է մնում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի արտակարգ իրավիճակների հարցով վարչությունը:

CNN-ի տվյալներով՝ Xinjia Express հյուրանոցի շենքը, որը փլուզվել է տեղի ժամանակով 19:15-ին (երևանյան 15:15), կարանտինային էր կորոնավիրուսով հիվանդների համար:

Նախապես հաղորդվում էր, որ փլատակների տակ կարող էր 70 մարդ մնացած լինել, փրկել հաջողվել է 33-ին:

Փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ: