Իտալիայում կորոնավիրոսով վարակման դեպքերը մեկ օրում ավելացել են 1247-ով, մահացության դեպքերը՝ 33-ով

23:19 • 07.03.20

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1247-ով: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունից:

Ներկա պահին նոր տեսակի կորոնավիրուսից ամենից շատ տուժած եվրոպական երկրում հիվանդների թիվը հասել է 5883-ի: Մահվան դեպքերը ևս ավելացել են: Շաբաթ 36 մարդ է մահացել հիվանդությունից: Չինաստանից հետո ամենից շատ մահացության դեպքեր գրանցվել են Իտալիայում. ընդհանուր առմամբ 233 մարդ է մահացել:

Առողջապահական ոլորտի ղեկավար մասնագետը հայտնել է, որ մահացածների մեծամասնությունը 80-անց տղամարդիկ են, որոնց մոտ այլ առոջղական խնդիրներ էլ են եղել: