Սենան դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Փարիիզի ափամերձ շրջանները
Փարիզով հոսող Սենա գետը շաբաթ դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Լուվր և Օրսե թանգարանների մերձակա ափամերձ շրջանները:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, ջուրը տարածվել է միանգամից գետի երկու կողմերում՝ Օրսե (ձախ ափ) և Լուվրի (աջ) թանգարանների մոտ: Հեղեղվել է նաև մայրաքաղաքի 7-րդ շրջանում գտնվող Ալեքսանդր III-ի կամրջի տարածքը:
Կատարվածի հետևանքով քաղաքային ծառայությունները ափամերձ շրջաններից հավաքել են շարժական սրճարանները, աղբամանները, նստարանները և ծաղկամաններով ծառերը: Մեքենաների տերերն արագորեն հեռացնում են տրանսպորտային միջոցները հեղեղված վայրերի մոտակայքից: Ներկա պահին ոստիկանությունը փակում է անցորդների մուտքը դեպի հեղեղված շրջաններ:
Ջուրը դեռևս չի խոչընդոտել Փարիզի մետրոպոլիտենի և հասարակական տրանսպորտի աշխատանքը, քանի որ մեքենաների համար նախատեսված երթևեկելի հատվածը հետիոտնի գոտուց վեր է գտնվում:
Փարիզում մեկ ամիս շարունակ ամեն օր անձրևներ են տեղում, որոնք էլ ջրհեղեղի պատճառ են դարձել:










