Հռոմի պապի կիրակնօրյա ելույթը կցուցադրվի ուղիղ հեռարձակմամբ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավանդական կիրակնօրյա ուղերձը կհղի Առաքելական պալատի գրադարանից, այն կհեռարձակվի համացանցում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը:
«Աղոթքը կհեռարձակվի Vatican News յութուբյան ալիքի ուղիղ եթերով և Սուրբ Պետրոսի հրապարակի էկրաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մասնավորեցվում է, որ ուղերձը քահանայապետը կհղի ոչ թե պալատ պատուհանի մոտից, այլ գրադարանից:
Նմանօրինակ միջոցներ են ընդունվել նաև Հռոմի պապի հաջորդ ուղերձի համար, որը տեղի կունենա չորեքշաբթի՝ մարտի 11-ին: Ինչպես նշվում է, տվյալ միջոցները կապված են «հրապարակի մուտքի մոտ ժողովրդի հոսքի պատճառով COVID-19 կորոնավիրուսի տարածման վտանգից խուսափելու անհրաժեշտության հետ»:










