Ի՞նչ եք ուզում, գիշեր-ցերեկ աղոթենք ձեզ համար, որ մեզ չեք ծեծում, մեր մեքենաները չեք վառում, չեք սպառնում, հա՞. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի տված բուկլետը պատռած աղջկան չպատժելու հայտարարության մասին
Ախր, սիրելի մարդիկ, ինչու ծեծել կամ պատժել մեկին, երբ կան ավելի հզոր գործիքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով մետրոյում քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանի տված բուկլետը պատռելու միջադեպին:
«Օրինակ`ֆեյսբուքում այդ մարդուն բարոյապես նվաստացնել, ոչնչացնել, դարձնել բոլորի քննարկման առարկան, ԴԱՏԱՓԵՏԵԼ և թույլ տալ, որ նրա նկատմամբ այս տիրույթում մարդիկ արտահայտեն իրենց սրտի ուզածը (սեռական հայհոյանք, սպառնալիք, հազար ու մի բան), ինչպես և արվում է մետրոյում հանդիպած աղջկա նկատմամբ: Այդպես եք փորձում լռեցնել մարդկանց:
Այո, ընդդիմադիրների ֆիզիկական անձեռնմխելիությունը դժվար թե մեկը ձեր բառապաշարով՝ «դուխ անի» խախտել այդ հոգեկանն ու բարոյականը, չեն խոստանում:
Ինչ անես` կսովորեն քեզանից: Դուք էլ էիք պատռած թղթիկներ ճպպացնում: Հետո գիտե՞ք ինչ եղավ: Հեղափոխություն:
Ի՞նչ եք ուզում: Գիշեր-ցերեկ աղոթենք ձեզ համար, որ դուք մեզ չեք ծեծում, մեր մեքենաները չեք վառում, չեք սպառնում, հա՞: Ինչու անել նման բաներ, երբ ֆեյսբուքի «դուխովները» կան ու կան:
Լավ կլիներ զբաղվեիք ու քննարկեիք ձերոնց, օրինակ՝ Գևորգ Պապոյանին, որը պատգամավորի աթոռին է նստած, բայց դեռ իր կենսագրությունն է գրում ու ջնջում, գրում ու ջնջում...
Ամաչում եմ ձեր փոխարեն»,-գրել է Անի Սամսոնյանը:










