Մեքսիկայում բակտերիալ վարակով դեղորայքից 42 մարդ հիվանդանոց է տեղափոխվել. կա 3 զոհ
Մեքսիկական նավթագազային Pemex կորպորացիան հաղորդել է երրորդ պացիենտի մասին, որը տուժել է ընկերության հիվանդանոցում բակտերիալ վարակ պարունակող հեպարին նատրիում օգտագործելու հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ընկերության հաղորդագրությանը:
Նշվում է, որ վերակենդանացման բաժանմունքում դեռևս 6 մարդ կա:
«Pemex-ը ցավում է այդ պատահարի ժամանակ տուժած 3-րդ պացիենտի ողբերգական մահվան համար և հաստատում է այս գործի հանգամանքները պարզելու պարտավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ընդհանուր առմամբ, բուժօգնություն է ստանում 42 մարդ, նրանցից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են, ևս 13-ը ամբուլատոր բուժում են ստանում:
Փետրվարի 27-ին և 28-ին Վիլյաէրմոսա քաղաքի Pemex-ի բուժհաստատություն բարձր ջերմությամբ և քրտնարտադրությամբ քաղաքացիներ են սկսել դիմել, որոնք ավելի վաղ այդտեղ հեմոդիալիզի պրոցեդուրա էին անցել:
Հետազոտություններով պարզվել էր, որ բակտերիալ վարակով դեղորայքը պացիենտների մոտ ծանր հիվանդություն է առաջացնում, որը հաճակ դիմացկուն է նաև հակաբիոտիկների նկատմամբ:










