Իտալիայի իշխանությունները նոր փաթեթ են նախատեսում կորոնավիրուսի դեմ պայքարի համար

03:23 • 08.03.20

Իտալիայի իշխանություննեը վարակների կտրուկ աճի ֆոնին կորոնավիրուսի դեմ  պայքարի նոր նախագիծ են առաջարկում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:

Շաբաթ երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելլին հաղորդել է, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում աճել է 1.2 հազարով՝ հասնելով 5.8 հազարի…: Վարակի զոհ է դարձել 223 մարդ:

Ձեռնարկված նոր միջոցներից է, ինչպես հաղորդում է գործակալությունը, բոլոր դպրոցների փակ մնալը մինչև ապրիլ 3, ինչպես նաև թանգարանների, լողավազանների, Լոմբարդիայում և վարակված այլ նահանգներում մշակութային և սպորտային կենտրոնների :

Առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցների համար իշխանությունները մտադիր են չեղարկել բոլոր արձակորդները:

Ինչպես լրագրողներին հայտնել են կառավարությունից՝ փաստաթուղթը կարող է ստորագրվել նաև շաբաթ երեկո կամ կիրակի: