Նադեժդա Բաբկինան պատմել է ինքնասպանության փորձ կատարելու մասին (տեսանյութ)

21:49 • 08.03.20

ՌԴ էստրադային և ժողովրդական երգչուհի Նադեժդա Բաբկինան խոստովանել է, որ 1974 թվականին ինքնասպանության փորձ է արել, երբ եղել է հղիության իններորդ ամսում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, երգչուհին պատմել է, որ այդ քայլի մասին մտածելուն նրան դրդել էր ամուսնու դավաճանությունը, որ տեղի էր ունեցել իր աչքի առաջ: Բաբկինայի խոսքով՝ ինքնասպանության մտքից հրաժարվել է երեխայի պատճառով:  

«Դանիլան անդադար շարժվում էր, ասես խնդրեր. «Մայրիկ, կա՛նգ առ»: Ես դա հասկացա, և ինձ համար արդեն միևնույնն էր, թե ով ում հետ է, ես ուզում էի փրկել տղայիս»,- ասել է երգչուհին НТВ հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Միլիոնանոց գաղտնիք» հաղորդման ժամանակ:   

Նադեժդա Բաբկինան պատմել է ինքնասպանության փորձ կատարելու մասին (տեսանյութ)