Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում կողաշրջվել է «Սևան» ազգային պարկի տնօրենին սպասարկող Mitsubishi Pajero-ն. Shamshyan.com

00:08 • 08.03.20

Մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում, Mitsubishi Pajero մակնիշի 005 LL 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երբ ոստիկաններն ու փրկարարները ժամանել են դեպքի վայր, վարորդը տեղում չի եղել:

Կայքի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է «Սևան» ազգային պարկի հաշվեկշռում, և ըստ տեղեկությունների, այն սպասարկում է տնօրենին և կան տեղեկություններ, որ հենց ինքն էլ վարել է մեքենան: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: