Եգիպտոսում զբոսաշրջային ջերմանավի ևս 33 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Եգիպտոսի Լուքսոր քաղաքում զբոսաշրջային ջերմանավի ևս 33 ուղևորի մոտ հաստատվել է նոտ տեսակի կորոնավիրուսը: Այսպիսով, վարակվածների թիվը հասել է 45-ի, հայտնում է РИА Новости-ն:
Եգիպտոսի Առողջապահության նախարարությունը 12 վարակվածների մասին հայտնել էր մարտի 6-ին: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ ջերմանավում գտնվելիս է եղել ամերիկյան ծագմամբ թայվանցի կին զբոսաշրջիկ: Տուն վերադառնալուց հետո նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Կնոջ հետ հաղորդակցված բոլոր անձանց մեկուսացրել են:
Ավելի վաղ Եգիպտոսում կորոնավիրուսով վարակման 3 դեպք էր գրանցվել:










