Չինաստանում նոր տեսակի կրող հրթիռ է կործանվել
Չինաստանում անհաջողությամբ է ավարտվել նոր սերնդի միջին չափի Չանչժեն-7A կրող հրթիռի առաջին արձակման փորձը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով չինական Սինխուա գործակալությանը:
Նշվում է, որ հրթիռն արձակվել է մարտի 16-ի երեկոյան` Վենչան արձակման կայանից:
«Չինացի տիեզերական ինժեներները ուսումնասիրում են ձախողման պատճառները»,-ասված է հաղորդագրությունում:
Չանչժեն-7A-ն չինական նոր երկաստիճան միջին դասի կրող հրթիռ է, որը օգտագործում է էկոլոգիապես մաքուր հրթիռային վառելիքի բաղադրիչներ` հեղուկ թթվածին և կերոսին:
Նախատեսվում է, որ Չանչժեն-7A-ն կլինի Չինաստանի հրթիռային արձակումների ապագայի հիմնական դերակատարը և փոխարինման կգա ներկայումս գործող Չանչժեն 2-ին, 3-ին և 4-ին:










