Microsoft-ը հասել է իր նպատակին. աշխարհում ավելի քան 1 մլրդ սարք աշխատում է Windows 10-ով

11:40 • 17.03.20

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը տեղեկացրել է, որ աշխարհում ավելի քան 1 մլրդ համակարգչային սարքավորում աշխատում է Windows 10 ծրագրով: Այս մասին տեղեկացնում է theverge.com կայքը:

Սա նշանակում է, որ Microsoft-ը հասել է իր սկզբնական նպատակին` 1 մլրդ սարք աշխատեցնել Windows 10-ով:

«Այսօր մենք ուրախ ենք հայտարարել, որ 200 երկրում ավելի քան 1 մլրդ մարդ ընտրել է Windows 10-ը»,-հայտարարել է ընկերության փոխտնօրեն Յուսուֆ Մեհդին:

Ապահովման ծրագիրն օգտագործող սարքավորումների թվում են համակարգիչներ, նոթբուքներ, Xbox One վահանակներ և HoloLens համակարգեր: 

Microsoft-ը ծրագրում էր այս ցուցանիշին հասնել Windows 10-ի թողարկումից 3 տարի անց, բայց այդ ժամկետը հետաձգվեց, երբ Windows phone սմարթֆոնները չկարողացան մրցակցել iOS-ի և Android-ի հետ:

Microsoft-ը հասել է իր նպատակին. աշխարհում ավելի քան 1 մլրդ սարք աշխատում է Windows 10-ով