Apple-ը ներկայացրել է iPad Pro պլանշետային համակարգչի նորացված տարբերակը

18:36 • 18.03.20

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է իր iPad Pro պլանշետային համակարգչի նորացված մոդելը: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին հաղորդվում է տեխնոլոգիական հսկայի պաշտոնական կայքում:

Հրապարակված տվյալների համաձայն՝ նորագույն iPad Pro-ն համալրվել է առավել կատարելագործված A12Z Bionic պրոցեսորով: Ինչպես նշում է արտադրողը, նման պրոցեսորի օգտագործումը թույլ է տալիս բարձր որակի տեսանյութեր մշակել և աշխատել 3D տեխնոլոգիայով: Պլանշետային համակարգչի տարբերակներից երկուսը համալրված են 11 կամ 12.9 դյույմ անկյունագծային էկրաններով:

Նոր iPad Pro-ի հետևի վահանակին երկու տեսախցիկներ են տեղադրված: Մասնագետները նշում են, որ 5 բարձրախոսները թույլ են տալիս հասնել «ստուդիական աուդիոձայնագրման որակի»: iPad Pro-ի նոր մոդելի պատվերներն ընդունվում են մարտի 18-ից:

Apple-ը ներկայացրել է iPad Pro պլանշետային համակարգչի նորացված տարբերակը