Չինաստանում պնդում են, որ ճապոնացիների ստեղծած դեղամիջոցը «ակնհայտ արդյունավետ» է կորոնավիրուսի բուժման համար
Չինաստանում բժիշկները հայտարարել են, որ Ճապոնիայում գրիպի դեմ օգտագործվող դեղամիջոցն ակնհայտ արդյունավետ է նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների բուժման համար, գրում է The Guardian-ը։
Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյա Չժան Սինմին հայտնել է, որ Ուհանից և Շենժենից 340 հիվանդների վրա անցկացված կլինիկական փորձարկումենրը հուսադրող արդյունք են տվել։
«Այն միանգամայն անվտանգ է և ակնհայտորեն արդյունավետ է բուժման համար»,- ասել է նա։
Հաղորդվում է, որ դեղամիջոցի օգտագործումից հետո հիվանդները, որոնց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, չորս օր անց ապաքինվել են և նրանց օրգանիզմում վարակ չի հայտնաբերվել։
Բացի այդ, ռենտգենային հետազոտության արդյունքները հաստատել են, որ հիվանդների մոտ 91%-ի թոքերի վիճակն ակնհայտորեն բարելավվել է դեղամիջոցի ընդունումից հետո։
Սակայն Ճապոնիայի առողջապահության նախարարության աղբյուրը հայտնում է, որ դեղամիջոցն այնքան էլ արդյունավետ չի եղել ավելի ծանր ախտանիշներով հիվանդների համար։
«Մենք «Ավիգան» կոչվող դեղը տվել ենք 70-80 մարդու, բայց դա, կարծես, այնքան լավ չի աշխատում, երբ վարակն արդեն տարածված է ամբողջ օրգանիզմում»- ասել է աղբյուրը։
Fujifilm Toyama Chemical ընկերությունը, որը մշակել է դեղամիջոցը, հրաժարվել է մեկնաբանություններ տալ այս թեմայի շուրջ, գրում է աղբյուրը։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 200 000-ի, կա 7500-ից ավելի զոհ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 159 երկրում, աշխարհի բոլոր մայրցամաքներում: Իրավիճակն առավել ծանր է Իտալիայում, Իրանում, Հարավային Կորեայում:
Հայսատանում ներկայում հաստատվել է կորոնիրուսի 84 դեպք:










