TikTok-ը փորձել է հեռացնել «տգեղ, աղքատ կամ հաշմանդամ» օգտատերերի տեսանյութերը

12:58 • 18.03.20

TikTok ժամանցային հավելվածի մոդերատորներին կարգադրվել էր արգելել տգեղ, աղքատ կամ հաշմանդամ օգտատերերի տեսանյութերը, գրում է The Guardian պարբերականը՝ հղում անելով Intercept-ի նոր հրապարակված փաստաթղթերին։

Տեղեկությունների համաձայն՝  աշխատակիցները ստացել են հատուկ ցուցումներ, ըստ որոնց՝ հավելվածի For You բաժնում պետք է բացառվեն այն տեսանյութերը, որոնցում օգտատերերը «ոչ նորմալ մարմնի չափսեր ունեն (բացառությամբ գաճաճության և ակրոմեգալիայի), չափից ավելի կլորադեմ են, գեր կամ չափից շատ նիհար»։

Որոշումը պատճառաբանվել է նրանով, որ եթե անձի տեսքն ակնահաճո չէ, ապա տեսանյութը չի գրավի մեծաքանակ օգտատերերի, ուստի այն հրապարակելու իմաստ չի լինի։

Փաստաթղթում ասվում է նաև, որ նույն տրամաբանությամբ հավելվածից հեռացվել են այն տեսանյութերը, որոնցում տեղանքը խարխուլ է կամ շատ կեղտոտ։

TikTok-ը փորձել է հեռացնել «տգեղ, աղքատ կամ հաշմանդամ» օգտատերերի տեսանյութերը