Lexus ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին «դաջվածքներով» մեքենան (լուսանկարներ)
Lexus ընկերությունը և Լոնդոնի հայտնի դաջվածքների վարպետ Կլաուդիա Դե Սաբեն ներկայացրել են աշխարհում առաջին «դաջվածքներով» մեքենան: UX քրոսովերի թափքի վրա պատկերվել է Ճապոնիայի համար ավանդական կոի կարպի պատկերը, գրում է Autoblog-ը։
Հաղորդվում է, որ Սաբեն ավելի քան կես տարի աշխատել է նկարի էսքիզների վրա։
Նախապատրաստական աշխատանքներից հետո Կլաուդիան հատուկ փորվածով սկսել է ներկել մեքենան, իսկ հետո լաքապատել այն։
Կոի կարպը ճապոնական մշակույթում խորհրդանշում է հաջողություն և հաստատակամություն։
Հաղորդվում է, որ Lexus UX-ը նախատեսված չէ վաճառքի համար, սակայն ընկերությունում հայտարարել են, որ յուրահատուկ մեքենան գնահատում են 120 հազար ֆունտ ստեռլինգ։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










